Արամ Վարդևանյան. Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ականատես ենք եղել անհամաչափ ուժի կիրառման
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Ժողովրդավարության առաջին, իրական կյանքում ակնհայտ բնութագրիչներից է Ոստիկանության ուժի կիրառման սահմանափակումը:
Ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացառիկ, ծայրահեղ բացառիկ միջոց է: Անընդունելի է որևէ իրավիճակում դիմադրություն չցուցաբերող կամ փախուստի չդիմող անձի նկատմամբ ծայրահեղ ձևով, անհամաչափ ուժի կիրառումը, որին ականատես ենք եղել այսօր Նարեկի նկատմամբ:
Ակնհայտ է նաև, որ հանրային գործչի նկատմամբ Ոստիկանության կողմից գործողությունները պետք է լինեն առավել քան զուսպ, ինչը բազմիցս էր հայտարարվել Եվրոպական կառույցների կողմից: Ավելին՝ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության նման ձևով ուժ կիրառվել է իբրև միջին ծանրության հանցանքի դեպքի վերաբերյալ, իսկ հենց այդ տվյալն, արդեն իսկ բացառում է նման ձևով ուժի նույնիսկ հիպոթետիկ անհրաժեշտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ տեղեկություն չունենք, որտեղ է գտնվում Սամսոնյանը. Ռուբեն Մելիքյան
- Սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, քաղաքական ռեպրեսիա է. Մելիքյանը՝ Սամսոնյանի ձերբակալության մասին
- ՔԿ-ն պարզաբանում է, թե ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը
- Ինչպես են դիմակավորված իրավապահները բռնի կերպով ձերբակալում Նարեկ Սամսոնյանին
- Ահազանգ. Շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին