Արման Սաղաթելյան. Ինձ այս պահին ավելի շատ հետաքրքրում են այս ամենի գնահատականները բազմապիսի կառույցների կողմից
«Ժամանակակից տեխնոլոգիաների դարում, ես կարծում եմ, անիմաստ է նման գործողություններով փորձել խոչընդոտել կարծիքի, խոսքի արտահայտման ազատությունները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ավագ եղբայրը՝ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով պոդքասթի երկու հեղինակների ձերբակալությանը։
Նրա խոսքով, հաղորդումը վնաս կկրի, բայց անհնար է լինելու նրանց լռեցնել։
«Ինձ այս պահին ավելի շատ հետաքրքրում է այս ամենի գնահատականները, որոնք կհնչե՞ն արդյոք բազմապիսի կառույցներից, որոնք տարիների, տասնամյակների ընթացքում իմ աչքի առաջ ամեն պատշաճ և ոչ այդքան առիթներով ձայն էին բարձրացնում, մատնացույց էին անում տարատեսակ խախտումներ, խոսքի ազատության մասին զեկույցներ էին գրում։ Ի՞նչ են անելու այս անգամ։ Ինձ առավել շատ սա է հետաքրքրում, ի՞նչ եղան իրավապաշտպանները, քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք լուռ են»,-ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ տեղեկություն չունի նաև ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբից։
Մանրամասները՝ տեսանյութում։