Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ափդեյթ «Իմնեմնիմի»-ի գործով.
1) Նարեկ Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան։ Ընթանում է դատավորի դմակագրության գործընթացը։ Դեռ հայտնի չի ո՛չ դատավորը, ո՛չ էլ նիստի ժամը։ Հավանաբար նիստը կնշանակվի մոտակա 2-3 ժամերի ընթացքում։
2) Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով մեկից ավել պաշտպանյալ ունենալ):
3) Տղաները մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։ Թողարկման հղումը տե՛ս ստորև։
4) Սա դասական քաղաքական հետապնդում է, որովհետև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Սաղաթելյան. Ինձ այս պահին ավելի շատ հետաքրքրում են այս ամենի գնահատականները բազմապիսի կառույցների կողմից
- Աբրահամյան. Ակնհայտ է՝ կար քաղաքական հանձնարարություն Սամսոնյանի բերման ենթարկել բիրտ կերպով
- Վազգեն Սաղաթելյանին տեղափոխեցին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն
- Ձերբակալեցին Վազգեն Սաղաթելյանին