Բարեփոխված ոստիկանությունը նման կերպ կձերբակալեր ադրբեջանցի դիվերսանտին. Մանգասարյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը, անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը, գրում է.
«Առաջին հայացքից ինձ թվաց ադրբեջանցի դիվերսանտ են բռնել Երևանի փողոցներից մեկում, հետո հիշեցի, որ բարի կամքի դրսևորման շրջանակներում, քիչ հավանական է, որ ՀՀ «բարեփոխված» ոստիկանությունը, նման կերպ կձերբակալեր ադրբեջանցի դիվերսանտին»։
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է.
«նիկոլի մլիցեքը Սամսոնյան Նարեկին վայրենավարի ձերբակալում են, իսկ բաղդասարյան ռոմանին՝ փայփայում, նայում, որ լավը չծռվի։
Ի շահ նիկոլապետության ծառայող ոստիկանը պոտենցիալ հանցագործ է»։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է.
«Նայեցի Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու տեսանյութը։
Մեղմ է ասած, որ կիրառվել է անհամաչափ ուժ։ Գործողություններում ակնհայտ առկա է խոշտանգման հանցակազմ»։
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը գրում է.
«Ոստիկանների նման անմարդկային ու հակաօրինական ձևով Նարեկ Սամսոնյանին ձերբակալելը պարզապես սրիկայություն է»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Նարեկ Սամսոնյանի ձերբակալության խայտառակ տեսարանը համեմատեք երեկվա կադրերի հետ, թե ինչպես էր ոստիկանությունը ապահովում իշխանության քարոզչական «աղբերից» մեկ անվտանգությունը:
Սա, մեղմ ասած, զավեշտ է, խայտառակություն, երբ ոստիկանությանը վերապահել են Նիկոլի «պահապան գնդի» դեր:
Իմ զորակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Նարեկին մեղսագրվող հոդվածի վերլուծությունն էլ վկայում է, որ այն քաղաքական վրեժ է
- Սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, քաղաքական ռեպրեսիա է. Մելիքյանը՝ Սամսոնյանի ձերբակալության մասին
- ՔԿ-ն պարզաբանում է, թե ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը
- Ինչպես են դիմակավորված իրավապահները բռնի կերպով ձերբակալում Նարեկ Սամսոնյանին
- Ահազանգ. Շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին