«Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից դուրս են բերել 100 մարդու, աշխատում է 70 շտապ օգնության բրիգադ
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցներից հետո բռնկված հրդեհի ընթացքում շենքի նկուղից տարհանվել է 100 մարդ։ Մարդկանց մի մասը չի կարողանում դուրս գալ շենքից կրակի ու ծխի պատճառով։
Այս պահին շենքում հրշեջներն իրականացնում են որոնողա-փրկարրական աշխատանքներ։ Մարդկանց հիմնականում դուրս են բերում տանիքից։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, շենքի մոտ աշխատում է մոտ 70 շտապ օգնության բրիգադ։ Առաջին տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
Մոսկվայի քաղաքապետ Ս. Սոբյանինը հայտարարել է բոլոր միջոցառումները հետաձգելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան