Ադրբեջանն առաջարկել է անհապաղ դադարեցնել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը
Ադրբեջանը հայտարարությամբ դիմել է Բրյուսելում մեկնարկած Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին՝ ուշադրությունը հրավիրելով Մեծամորի ԱԷԿ-ի վրա։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարության ներքո ստորագրածները նշել են, իբր «վթարային վիճակում գտնվող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը վաղուց ավարտված է և պետք է Հայաստանի կառավարության առաջ բարձրացնել ատոմակայանի անհապաղ դադարեցման հարցը, քանի որ այն հսկայական միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է Հայաստանի ԱԷԿ-ում կանխվել «առաջին Չեռնոբիլը»
- Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ԱԷԿ-ը
- Հայկական ԱԷԿ-ն աշխատում է անվտանգ․ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան