Վազգեն Սաղաթելյան. Ենթադրելի է, որ հաջորդը պետք է ես լինեմ, ես ուղղակի տանից դեռ դուրս չէի եկել
«Ենթադրելի է, որ հաջորդը պետք է ես լինեմ, ես ուղղակի տանից դեռ դուրս չէի եկել, Նարեկը ավելի շուտ՝ ժամը 12-ին էր դուրս եկել, ես ավելի ուշ էի պատրաստվում, բայց հիմա, երևի թե, իմ պլանավորածից ավելի շուտ դուրս կգամ, որ եթե բռնում են, թող ավելի շուտ բռնեն, որ երեկոյան պլաններս դրանից չխախտվեն»,-Մեդիահաբ-ին ասել է «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը՝ արձագանքելով իր գործընկեր Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը։
Նրա խոսքով, քանի որ առաջադրված հոդվածը ենթադրում է խմբի առկայություն, ենթադրում է, որ Նարեկի խմբակիցը այդ համացանցային գործունեությամբ ես եմ։
«Այնպես որ, չեմ բացառում, որ մինչև այս հոդվածը տեղ կգտնի Ձեր լրատվականում, արդեն գուցե իրավիճակ փոխված լինի արդեն իմ՝ ազատության մեջ լինել-չլինելու համատեքստում»,-ասել է Վազգեն Սաղաթելյանը։
Հարցին՝ պատրա՞ստ եք բերման ենթարկվել ոստիկանների կյողմից նման կոշտ ձևով, նա պատասխանել է. «Հիմա ինչքան էլ կոշտ ձևով լինի, մեկ է՝ դա չի հասնի էն վիճակի, որ էս երկիրը գցել են։ Սա խուլիգանություն է, սա ազատ խոսքի հանդեպ բռնություն է, Նարեկին առաջին անգամ չէ, որ էդ ձևով բերման են ենթարկում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։