Տավուշի համար Երևանում է պետք պայքարել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Մեր երկրում, որպես կանոն, նման տեսարաններին հաջորդում են այլ տեսարաններ՝ զոհերի հուղարկավորություններ, լքվող գյուղեր ու անտուն մնացած հայրենակիցներ։
Նիկոլն իր վերջին կռիվն է սկսել։ Ինքն ամեն ինչ անելու է այդ կռվում հաղթելու համար։ Թիրախում Հայրենիքի համար սրտացավ ու պայքարող մարդիկ են լինելու։ Նարեկ Սամսոնայնն այս գարնան առաջին ծիծեռնակն է։ Մոտ օրերս հավանաբար նոր ձերբակալություններ կլինեն։
Ու հենց դրա համար եմ ասում՝ Տավուշի համար Երևանում է պետք պայքարել։ Սա քաղաքական խնդիր է, որին պետք է քաղաքական լուծում տրվի։ Հիմնավոր ու վերջնական լուծում»։
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Գործընկերներ Ագնեսա Խամոյանի, Ասպրոմ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ այս պահին գտնվում ենք Նոր Նորքի ոստիկանության բաժնում, որտեղ բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին:
Սպասում ենք քննչական գործողության ավարտին, որ հանդիպենք ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ և քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ բերման ենթարկված Նարեկին»։
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նարեկ Սամսոնյանին ամենակեղտոտ ձևով ձերբակալող ուժայինները վաղը նույն ձևով ու ագրեսիվությամբ Նիկոլ Փաշինյանին ու իր հրամանները կատարողներին են գետնին տալով ձերբակալելու:
Համոզված եմ, որ նույնիսկ դավաճան գոռալով են այդ նույն գործողություններն իրականացնելու:
Իշխանությունը ձեր տները, երկիրը հանձնելով գնում է, իսկ դուք դեռ շարունակում ենք նույն այդ իշխանության ապօրինի հրամանները կատարել»։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ տեղեկություն չունենք, որտեղ է գտնվում Սամսոնյանը. Ռուբեն Մելիքյան
- Սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, քաղաքական ռեպրեսիա է. Մելիքյանը՝ Սամսոնյանի ձերբակալության մասին
- ՔԿ-ն պարզաբանում է, թե ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը
- Ինչպես են դիմակավորված իրավապահները բռնի կերպով ձերբակալում Նարեկ Սամսոնյանին
- Ահազանգ. Շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին