Շվեդիայի թագավորը ABBA-ի անդամներին կպարգևատրի ասպետական շքանշանով
Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը շվեդական ABBA փոփ խմբի անդամներին կպարգևատրի ասպետության շքանշաններով։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 31-ին։ Այս մասին հայտնում է թագավորի պաշտոնական կայքը։
Երաժիշտներ Բենի Անդերսոնին, Աննի Ֆրիդա Ռոյսին (Լինգստադ), Բյորն Ուլվաուսին և Ագնետա Ֆելտսկուգին կպարգևատրվեն Վասայի ասպետական շքանշանով։
Այն շնորհվում է Շվեդիային հատուկ ծառայությունների համար։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Վասայի շքանշանը Շվեդիայի չորս շքանշաններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1772 թվականին և դադարել է շնորհվել մոտ հիսուն տարի առաջ՝ հանուն Շվեդիայի բոլոր քաղաքացիների հավասարության: Վերջին տարիներին վերանայվել է շքանշանի շնորհման սկզբունքը։
1976 թվականի հունիսին՝ Կառլ XVI թագավորի և ապագա թագուհի Սիլվիա Սոմերլաթի հարսանիքի նախօրեին, ABBA-ն թողարկել էր Dancing Queen սինգլը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան