Անտառաշենում պանիրն արտադրել են խախտումներով
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող պանրի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։
Մասնավորապես՝
. արտադրական շինության կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառույթների հոսքայնության հնարավորությունը,
. արտադրության գործընթացում օգտագործվող սարքավորումները և գույքը, մասնավորապես՝ կաթի ընդունման ավազանը, պաստերիզատորը, պանրի աղաջրային ավազանները և պանրի ձևավորման համար նախատեսված սեղանը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, ենթարկված են եղել կոռոզիայի,
. արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները, բոլոր գործընթացներն իրականացվել են մեկ տարածքում,
. պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,
. առաստաղը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը և խոնավության խտացմանը,
. մուտքի դուռը բացվել է դեպի արտադրամաս։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան