Քաղաքական վրեժխնդրություն է, որն ուղիղ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից․ փաստաբան
«Կալանավորման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում դատարանին։ Սաղաթելյան Վազգենին տարան դատարան, որպեսզի միջնորդություններ բերեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությանը։
Նա նշեց, որ քննչական կոմիտեն արդեն իսկ հայտնել է, թե որն է ձերբակալությունների պատճառը, սակայն, ըստ փաստաբանի, գործ ունենք քաղաքական վերժխնդրության հետ։
«Քաղաքական իշխանության ղեկավարը քաղաքական վրեժ է լուծում Նարեկ Սամսոնյանից ու Վազգեն Սաղաթելյանից։ Սա ակնհայտ է, որովհետև այդ հաղորդման առնվազն վերջին թողարկումները հստակ ցույց են տալիս, որ հետաքրքրությունն աճում է և հաղորդման ընթացքում հնչած տեսակետների հետ համաձայնողների քանակը»,- ասաց փաստաբանը՝ավելացնելով․ «Հստակ քաղաքական վրեժխնդրություն է, որն ուղիղ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը
- Վազգեն Սաղաթելյանին տեղափոխեցին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից
- Թաթոյան. Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ
- Մելիքյան. Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրեցին