Զելենսկու խորհրդականը պնդում է, որ Ուկրաինան ներգրավված չէ «Crocus City Hall»-ի ահաբեկչությանը
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պնդում է, որ Ուկրաինան ներգրավված չէ Մոսկվայի «Crocus City Hall»-ի արտակարգ միջադեպի հետ։ Այդ մասին հայտնում է 1prime.ru-ն
«Ուկրաինան բացարձակապես կապ չունի հրաձգության, այդ իրադարձությունների հետ... Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Ուկրաինան հաստատ կապ չունի ահաբեկչությունների կամ «Crocus City Hall»-ում կրակոցների հետ»,-ասել է նա իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։
Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Սպիտակ տունը Ռուսաստանում ահաբեկչությանը Ուկրաինայի կամ նրա քաղաքացիների մասնակցության նշաններ չի տեսնում։ Նա ասել է, որ Սպիտակ տունը նախապես չգիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին և նշել, որ ԱՄՆ-ը չի խրախուսում և չի նպաստում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին այն տարածքների վրա, որոնք նա ճանաչում է որպես ռուսական։
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կասկած է հայտնել, որ Վաշինգտոնի պաշտոնյաներն իրավունք ունեն «ողբերգության պահին որևէ մեկի անմեղության մասին որևէ եզրակացություն անել»։
Հարակից հրապարակումներ`
- «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասավ 40-ի
- Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցներ են եղել, կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան