Թովմասյան. Կանադայի դեսպանին ականատեսի աչքերով ներկայացրի Գեղարքունիքի անվտանգային խնդիրները
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել այաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ։
«Պարոն Թըրներին երախտագիտությունս հայտնեցի Կանադայի հայանպաստ գործունեության համար՝ հատկապես կարևորելով 2020թ. պատերազմի օրերին բայրաքթարների դետալների վաճառքի արգելքի Կանադայի մարդասիրական քայլը։ Ականատեսի աչքերով ներկայացրի իմ հայրենի Գեղարքունիքի մարզի անվտանգային խնդիրները»,-նշել է պատգամավորը։
Նա ընդգծել է՝ այս պահին մենք ունենք Կանադայի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կարիք, որովհետև ադրբեջանցիները դուրս չեն գալիս մեր ինքնիշխան տարածքներից։
«Հիշեցրի, որ դեռ 2022 թ. Կանադայում SOS էի հնչեցրել, որ տեղի է ունենում և անխուսափելիորեն տեղի է ունենալու ցեղասպանություն։
Խոսեցի Արցախի պատմամշակութային վայրերի, կոթողների՝ Ադրբեջանի կողմից ոչնչացնելու, հայկական հետքն Արցախի Հանրապետությունից վերացնելու մասին։
Արցախահայերը պետք է վերադառնան և տեր լինեն իրենց ունեցվածքին, իսկ միջազգային երաշխիքներն ուղղակի անհրաժեշտություն են»,-ներկայացրել է Թովմասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան