Նպատակը՝ վախի մթնոլորտ սերմանելն է, երկրորդ կարծիք այստեղ չկա․ Լևոն Քոչարյան
«Այս իշխանությունների գործելոճը նոր չէ՝ բռնում են, ձերբակալում են, որ հատուկ ինչ-որ բան ցույց տան։ Մենք տեսնում ենք, որ ինչ-որ մեկը հատուկ նկարում է՝ գլուխը գետնին սեղմած, լկտի ձևով։ Եթե ինչ-որ բան ունեք ճշտելու, կարող են հրավիրել, մարդիկ գալիս, ներկայանում են։ Այսինքն՝ հասկանում ենք, որ սրանով ուզում են կոնկրետ բան ցույց տալ՝ մյուսները նայեն և հասկանան, թե ինչ կարող է լինել իրենց հետ։ Վախի մթնոլորտ սերմանելն է, երկրորդ կարծիք այստեղ չկա»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալություններին, ասաց ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ հավելելով․
«Փորձում են լռեցնել, նպատակը դա է, բայց մնացածը կախված է մեզանից՝ ընդդիմությունից, քաղաքացիական հասարակությունից, թե ինչքանով կհասնեն հաջողության։ Այստեղ հետաքրքիր է քաղաքացիական հասարակության դիրքորոշումը, որոնք մինչև 2018 թվականը շատ ակտիվ էին նմանօրինակ դեպքերի ժամանակ, ձայն կհանե՞ն,թե ոչ, դեսպանները կխոսեն սրա դեմ, թե՝ ոչ։ Ցավալիորեն, շատ ավելի լկտի երևույթների նկատմամբ չկա արձագանք, ինչը իշխանությունների թևերը բացում է, որպեսզի նման գործողություններ անեն»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց․ Մելիքյան
- Քննիչն անհիմն մերժել է փաստաբանի՝ պատգամավորները հանդիպեն Վազգեն Սաղաթելյանին միջնորդությունը
- Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը
- Վազգեն Սաղաթելյանին տեղափոխեցին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան