Ծաղիկ Վարդանյան. Առողջապահության նախարարություն՝ ՍՏՈՊ
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանն ահազանգում է.
«Կրկին փաստում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տենդագին գործում է հանուն մի խումբ մարդկանց անձնական շահերի («Առողջության իրավունք» ԻՀԿ-ն այդ արատավոր երևույթին ոչ վաղ անցյալում բազմիցս անդրադարձել է):
Ըստ «Առողջության Իրավունք» ԻՀԿ-ի հավաստի աղբյուրների հիմա էլ առոջապահության նախարարության թիրախը Դատաբժշկական գիտագործական կենտրոնն է: Մեր աղբյուրները հայտնում են, որ առողջապահության ոլորտի կառավարիչները օգտվելով ստեղծված իրավիճակից (սույն կենտրոնի տնօրենը ՝ Մհեր Բիշարյանը, այս պահին անցնում է քրեական գործով) փորձում են հերթական ավերիչ, ոչնչացնող գործողություններ իրականացնել կայացած նեղ մասնագիտական կառույցում՝ միաժամանակ նաև վաղուց երազած «ձկների» որս անեն իրենց համար մինչ օրս ոչ հասանելի դատաբժշկական ոլորտում:
Այսպիսով, գայթակղված «նոր բարձունքներ» գրավելու անհագ ցանկությամբ, առողջապահության նախարարության կառավաիչները որոշել են իրենք անձամբ փախեն իր կանոնադրությամբ և ոլորտը կարգավորող իրավական ակտերով գործող ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը, ներմուծեն նոր, ոլորտից հեռու աշխատակից, որը ամենայն հավանականությամբ «ապագա» տնօրենն է լինելու: Մի խոսքով ,անցել են դատաբժշկական ՊՈԱԿ-ի ուղղակի ղեկավարմանը, ասել կուզեմ գրոհել են այս խիստ նեղ մասնագիտական կառույցի վրա՝ քարը քարին չթողնելու հեռանկարով:
Իսկ ընկեր կառավարիչներ, ՀՀ ԱՆ կանոնադրությամբ ե՞ք առաջնորդվում ներխուժելով առանձին իրավաբանական անձին վերապահված գործառույթների մեջ, որ՞ն է նպատակը՝ ձեզ «հարմար» կադրերի տեղավորումը, ո՞ր իրավական նորմով եք առաջնորդվում նման իմպերատիվ, ավելի շուտ կամայական գործառույթներ իրականացնելիս:
Երբ 2021թ.-ին նույն այս կառավարիչների խումբը ՊԱԳ-ի պետին(այդ ժամանակահատվածում ես եմ զբաղեցրել այդ պաշտոնը) նույն անթաքույց ինքնավստահությամբ և անպատժելիության անսահման զգացողությամբ «պարտադրում» էին բժշկական կազմակերպություններին պետական պատվերի իրենց կողմից արած վերաբաշխումը (շուրջ երեք մլրդ.-ի ) վերցնել իր վրա, ես նրանց քայլերը արդյունքում վերագրեցի անփորձության, բարձր պաշտոնից գինարբուքի մեջ լինելուն: Սայան, հիամա հասկանում եմ, որ այն գործելաոճ է և նպատակը առողջապահության ոլորտում բոլոր կայացած կառույցների, կադրերի տոտալ ոչնչացումն է՝ հանուն սեփական ամբիցիաների:
ՀՀ առողջապահության նախարարություն, այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ առողջապահության նախարարությունը հերքեր այս տեղեկատվությունը և գոնե այս անգամ դրսևորվեր որպես հեռատես կառավարիչ:
ՀՀ կառավարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ Ազգային Անվտանգություն
կանխեք այս ավերչ, անօրինական գործընթացը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան