Ակնհայտ է, որ անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգ կա՝ «մասկի շոու» բեմադրելու․ Կարեն Վրթանեսյան
«Սա ես ոչ թե վախենալ կձևակերպեի, այլ ստանդարտ դիկտատորական գործիքակազմ է՝ իր իշխանությունն ամրապնդելու համար։ Ցույց են տալիս՝ նայեք, մեզ չի կարելի նեղացնել, տեսեք,թե ինչ կարող ենք անել»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալություններին, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ ձերբակալությունների պատճառներից մեկն էլ այն է, որ «Իմնեմնիմի» փոդքասթը բավականին մեծ լսարան էր ձեռք բերել։
«Եթե նեղ շրջանակում է ողջ սուր, կոշտ քննադատությունը, իրենք կարող են աչք փակել միառժամանակ, սակայն եթե լսարանաը մեծանում է, ապա սկսում են ամեն ձևով խանգարել, այդ թվում՝ մարդուն փակելով։ Սա բռնապետություններին բնորոշ գործիքակազմ է՝ ամեն կերպ այլախոհությունը խեղդելու, ճնշելու և այլն։ Սա արվում է ցուցադրաբար դաժանությամբ, ակնհայտ է, որ անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգ կա՝ «մասկի շոու» բեմադրելու»,- ասաց Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչն անհիմն մերժել է փաստաբանի՝ պատգամավորները հանդիպեն Վազգեն Սաղաթելյանին միջնորդությունը
- Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը
- Վազգեն Սաղաթելյանին տեղափոխեցին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից
- Թաթոյան. Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան