Հայաստան-Կոսովո՝ 0-1, խաղն ավարտված է
Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ մարտի 22-ին, ընկերական հանդիպում է անցկացրել Կոսովոյի ընտրանու հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել:
Արմսպորտի փոխանցմամբ՝ խաղի 25-րդ րոպեին Կոսովոյի հավաքականի կազմում հանդիպման հաշիվը բացել է Միլոտ Ռաշիցան:
Առաջին կեսի վերջին վայրկյանին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորություն ունեցան. Վահան Բիչախչյանի առաջխաղացումը կանոնների խախտմամբ խոչընդոտելու արդյունքում նշանակվեց տուգանային, որն էլ նպաստավոր դիրքից իրացրեց հենց գյումրեցի խաղացողը: Նրա հուժկու հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:
Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին գործում՝ տիրելով նախաձեռնությանն ու քիչ թե շատ վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասին, որոնք, սակայն, գոլով եզրափակել չհաջողվեց:
Հիշեցնենք՝ սա Հայաստանի ազգային հավաքականի համար 250-րդ հանդիպումն էր: Իսկ ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Կոսովոյի ընտրանու հետ մրցավեճում հոբելյանական՝ 80-րդ հանդիպումն էր անցկացնում: 31-ամյա պաշտպանը 22-րդ անգամ է խաղադաշտ դուրս եկել ավագի թևկապով: Կոսովոյի հետ խաղին մարզադաշտից ավելի քան 10 հազար հանդիսական է հետևել:
Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Պրահայում ընկերական խաղ կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին