Փորձում են շինծու քրեական գործերի միոջոցով վախի մթնոլորտ ստեղծել քաղաքացիների մոտ. Հենրիխ Դանիելյան
«Մենք շատ լավ գիտեն փաշինյանական գործելաոճը և ձեռագիրը։ Նրանք փորձում են շինծու քրեական գործերի միոջոցով վախի մթնոլորտ ստեղծել քաղաքացիների մոտ՝ ասելով, որ իրականությունը բարձրաձայնելու համար մարդկանց կալանավորում են, ձերբակալում և քրեական գործեր են հարուցում»,- Երևան քաղաքի քննչական վարչության դիմացից հայտնեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը և տեղեկացրեց, որ ձերբակալել են Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։
Նա հյատնեց, որ տեղեկություն ունեն Ոսկեպարի բնակիչներից, որ իրավիճակն այնտեղ շատ լարված է։
«Սրա ֆոնին իշխանություններն այսպիսի գործողություններ են անում, շեղելու հանրության հայացքն իրական խնդիրներից, իսկ իրական խնդիրները մեր հայրենիքի հատվածների հանձնումներն են, նոր կրկնակապիտուլյացիաները, որոնք Նիկոլ Փաշինյանը բացահայտ փորձում է իրականացնել՝ ասելով, որ եթե չտանք հող, չհանձնենք մեր հայրենիքի հատվածները՝ այս մի շաբաթվա ընթացքում պատերազմ կլինի»,- ասաց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալեցին Վազգեն Սաղաթելյանին
- Մելիքյան. Սամսոնյանին պատժում են «Իմնեմնիմի» փոդքաստով նիկոլին ԲՏ ասելու համար
- Վազգեն Սաղաթելյան. Ենթադրելի է, որ հաջորդը պետք է ես լինեմ, ես ուղղակի տանից դեռ դուրս չէի եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան