Մելիքյան. Սամսոնյանին պատժում են «Իմնեմնիմի» փոդքաստով նիկոլին ԲՏ ասելու համար
«Սամսոնյանին տեղափոխեցին Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց): Նրան պատժում են «Իմնեմնիմի» փոդքաստով նիկոլին ԲՏ ասելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
ՔԿ-ից հայտնել են՝ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը վերաբերում է խուլիգանությանը, հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերը սահմանում են.
Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի կունենա Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության մրցույթ-փառատոնը
- Որևէ տեղեկություն չունենք, որտեղ է գտնվում Սամսոնյանը. Ռուբեն Մելիքյան
- Սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, քաղաքական ռեպրեսիա է. Մելիքյանը՝ Սամսոնյանի ձերբակալության մասին
- Հայաստանին սպասվում են շատ ավելի աղետալի օրեր. Վահագն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան