Մելիքյան. Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրեցին
«Քիչ առաջ Նարեկ Սամսոնյանին առաջադրվեց մեղադրանք։ Ես ուղղակի ապշած եմ մեղադրանքի բովանդակությունից»,-Panorama.am-ին ասաց այսօր ձերբակալված հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքոբ, փաստացի մեղադրանք է առաջադրվել «Իմնեմնիմի» պոդքասթի ընթացքում հայհոյանքներ հնչեցնելու համար։
«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է, վաղուց ապաքրեականացված ծանր վիրավորանքի հանցակազմը փաստորեն այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում վերականգնեցին ծան վիրավորանքի հանցակազմը հենց այսօր մարտի 20-ի «Իմնեմնիմի» հաղորդման համար։ Սա արվում է ընդդիմադիր խոսքը լռեցնելու, որպեսզի մարդիկ այլընտրանքային տեղեկություններ ստանալու հնարավորություն չունենան»,-ասաց Մելիքյանը։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փորձում են շինծու քրեական գործերի միոջոցով վախի մթնոլորտ ստեղծել քաղաքացիների մոտ. Հենրիխ Դանիելյան
- Մելիքյան. Սամսոնյանին պատժում են «Իմնեմնիմի» փոդքաստով նիկոլին ԲՏ ասելու համար
- Արամ Վարդևանյան. Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ականատես ենք եղել անհամաչափ ուժի կիրառման
- Որևէ տեղեկություն չունենք, որտեղ է գտնվում Սամսոնյանը. Ռուբեն Մելիքյան
- Սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, քաղաքական ռեպրեսիա է. Մելիքյանը՝ Սամսոնյանի ձերբակալության մասին
- ՔԿ-ն պարզաբանում է, թե ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը