ՔԿ-ն պարզաբանում է, թե ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը
Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը վերաբերում է խուլիգանությանը, հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերը սահմանում են.
Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են դիմակավորված իրավապահները բռնի կերպով ձերբակալում Նարեկ Սամսոնյանին
- Ահազանգ. Շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան