
Տեղի կունենա Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության մրցույթ-փառատոնը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ մեկնարկում է Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության մրցույթ-փառատոնը:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մրցույթ-փառատոնը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին: Փառատոնի մրցութային մասը տեղի կունենա մայիսի 5-15-ը Երևանում։
Փառատոնին կարող են մասնակցել երաժշտական ուսումնական հաստատությունների «Ակադեմիական երգեցողություն» բաժնում սովորող 15-25 տարեկան անհատ կատարողները։
Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ն և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը։