Որևէ տեղեկություն չունենք, որտեղ է գտնվում Սամսոնյանը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից հետո շտապել է Երևանի քննչական։ Սակայն այստեղ նրան ասել են՝ Սամսոնյանն այնտեղ չէ։
Այստեղ էր հասել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության Աննա Մկրտչյանը։ Ուղիղ եթերում նա նշեց, որ անընդհատ զանգում է ՄԻՊ գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարով, սակայն զանգերն անպատասխան են մնում։
«Լուր ստացանք, որ Սամսոնյանին տարել են Մասիվի քննչական։ Գնում ենք էնտեղ»,-տեղեկացրեց փաստաբանը։
Մելիքյանն ասաց, որևէ մեկին Սամսոնյանը դեռ չի զանգահարել, ձերբակալությունից մեկ ու կես ժամ անց որևէ մեկի հետ կապի դուրս չի եկել։
«Պարզ է, սա ընդդիմադիր լրատվամիջոցը լռեցնելու, մեծ լսարան ունեցող «Իմնեմնիմի» պոդքասթը փակելու քայլ է»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան