ՍԻԳՄԱ բարձրլեռնային գյուղերի աջակցության ծրագրի թիրախում նաև Արցախից բռնագաղթածներն են
«Արցախից բռնի տեղահանվածների վիճակը մեր համար լուրջ մարտահրավեր է և թիրախավորված գործողություններ կլինեն, որոնք առաջին հերթին նպատակ կունենան առավել ներգրավվածույթուն ապահովել հենց բռնագաղթածների համար»,-հայտարարեց «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրում» (ՍԻԳՄԱ) ծրագրի թիմի ղեկավար Կարեն Գևորգյանը։
Նա տեղեկացրեց, որ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման միջոցով ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բարձր լեռնային գյուղերում աղքատության հաղթահարումը և ծրագիրն իրականացվում է շուկայական համակարգերի զարգացման մոտեցմամբ։
Գևորգյանը կարևորեց սոցիալական ներածվածություն ապահովելը, որպեսզի ծրագիրն օգուտ բերի այնպիսի սոցիալական խմբերի, ինչպիսին են կանայք, կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ։
«Մասնավորի հետ համատեղ շուկաներ զարգացնելով՝ մարդկանց համար որոշակի ծառայություններ ենք հասանելի դարձնում որը հետագայում հիմք կտա, որպեսզի արդեն շուկայական մեխանիզմների վրա մարդիկ իրենց գործը կայուն իրականացնեն, ունենան աշխատատեղ և եկամուտի կայուն աղբյուրներ»,-ասաց ՍԻԳՄԱ ծրագրի թիմի ղեկավարը։
2022 թվականի դեկտեմբերին մեկնարկած ծրագիրը նախատեսված է 10 տարվա համար, որի բյուջեն կացմում է 12 մլն շվեյցարական ֆրանկ, բայց վերջնական հաստատում է ստացել նախնական փուլի 4 մլն-ը։
Գրիգորյանի խոսքով՝ երկրորդ փուլի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կախված է առաջին փուլի արդյունավետությունից։
Նրա խոսքով՝ մասնավոր հատվածի հետ միասին իրականացվելու է 21 համատեղ ներդրում։
Հարակից հրապարակումներ`
- Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի
- Մեր գերեզմանները, մեր տղաները, որ մնացին այնտեղ.Բռնագաղթած արցախցի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան