Փաշինյանն անձամբ տեսել է այդ հաղորդումը, հիստերիկ նոպայի մեջ է ընկել և հանձնարարել է մի բան մոգոնել.Վարազդատ Հարությունյան
«Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ փաստական հանգամանքները համընկնում են այժմ չգործող, ժամանակին Քրեական օրնսգրքում առկա ծանր վիրավորանքի հանցակազմի հետ»,- «Իմնեմնիմնի» փոթքաստի արտակարգ թողարկման ժամանակ ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ ներկայացնելով Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ սամսոնյանի ձերբակալության՝ Քննչական կոմիտեի մոգոնած հիմնավորումները։
Նա հիշեցրեց, որ ժամանակին միջազգային կառույցները և փորձագետները հայտարարել էին, որ այդ դրույթը իշխանություններն կօգտագործեն ճնշումներ գործադրելու համար և այն հանվել էր օրենսգրքից։
Հարությունը հիշեցրեց, որ այդ նախկին հոդվածով հարուցված բոլոր քրեական գործերը վերաբերում էին Նիկոլ Փաշինյանին վիրավորելու դեպքերին, իսկ երբ տուժածն ընդդիմադիր էր լինում, ապա քրեական գործեր չէին էլ հարուցում։
«Հիմա այդ ծանր վիրավորանքի հանցակազմը չկա և ինչ է տեղի ունենում՝ «Իմնեմնիմնի» բարձր դիտողականությամբ հերթական հաղորդաշարի ժամանակ որոշակի արտահայտություններ են արվում մեր գործընկերների կողմից, որը եթե նախկինում լիներ, ապա ծանր վիրավորանքի հանցակազմով քրեական վարույթ էր հարուցվելու։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանն անձամբ տեսել է այդ հաղորդումը, հիստերիկ նոպայի մեջ է ընկել և հանձնարարել է ինչ-որ մի բան մոգոնել»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ քննչական կոմիտեն մոգոնել է խուլիգանության հանցակազմի հիմքով քրեական վարույթ, որը կատարվել մի խումբ անձանց կողմից և հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ։
Վարազդատ Հարությունը բացատրեց, որ «Խուլիգանությունը» հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, որը դրսևորվել է անձանց կամ անձին ստորացնելով, հայհոյելով, կամ հակաիրավական, հակաբարոյական վարքագիծ դրսևորելով։
Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործողությունների մեջ հասարակության նկատմամբ առհամարական վերաբերմունք չկա, այլ ընդհակառակը, քանի որ հայհոյանքը տրվում է մի անձի, որի հակաբարոյական, հակաիրավական վարքագծի արդյունքում հայհոյանք տվողի մոտ հուզական հատուկ վիճակ է ձևավորվում, դրա արդյունքում է այդ հայհոյանքը տրվում, ապա այդտեղ խուլիգանության հանցակազմ չկա։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչն անհիմն մերժել է փաստաբանի՝ պատգամավորները հանդիպեն Վազգեն Սաղաթելյանին միջնորդությունը
- Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը