Տեռորի հերթական դրսևորում և գնալով էլ ավելի շատ դեպքերի ենք ականատես լինելու. Արման Սաղաթելյան
«Հերթական խայտառակության և ամենաթողության դրսևորում»,- Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողներին հետ զրույցում «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի եղբայրը՝ Արման Սաղաթելյանն այնպես գնահատեց դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվել է։ Նախօրեին կալանավորվել է նաև պոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը։
«Կարծում եմ՝ սպասելի էր դատարանի որոշումը։ Քանի որ պրոցեսն ամբողջությամբ, ըստ էության, քաղաքական է և հասկանում ենք, թե այս ամենի դրդապատճառն ինչ է, ինձ մոտ այլ ակնկալիքներ չկար, չնայած կար որոշակի վստահություն դատական համակարգի նկատմամբ, բայց այսօր ևս տեսանք, որ այն տեղին չէ, ունեցանք նույնը, ինչը Նարեկ Սամսոնյանի պարագայում։
Սա այլակարծության, այլ տեսակետների, խոսքի նկատմամբ տեռորի հերթական դրսևորումն է»,- ասաց Ա.Սաղաթելյանը։
Ըստ նրա, այս պրոցեսը շարունակական է լինելու. «Սա առաջին դեպքը չէ, ավաղ, կարծում եմ, ոչ վերջինը։ Գնալով էլ ավելի շատ դեպքերի ականատեսն ենք լինելու, որովհետև գնալով էլ ավելի բարձր են բոլոր այն մարդկանց ձայները՝ և քանակությամբ, և հռետորաբանությամբ, որոնք բացարձակ այլ կարծիք ունեն երկրում տիրող վիճակի, գործող իշխանությունների վարքագծի վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ դատարանի որոշումներով երկու ամսով կալանավորվել են «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։ Նրանք ազատությունից զրկել են հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։ Փաստաբանները նշում են, որ սա ծանր վիրավորանքի քրեականացման վերածնունդն է, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութոում։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը պայքար է մղում ոչ թե թշնամիների դեմ, երկրի համար, այլ երկրի ներսում այլախոհության դեմ. Բեքարյան
- Դատարանը որոշեց Վազգեն Սաղաթելյանին 2 ամսով կալանավորել
- Հասարակության աջակցության բացակայությունն է Փաշինյանի վախերն այսպես սրում. Դանիելյան
- Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 11։00-ին
- Դատարանը որոշեց Սամսոնյանին 2 ամիս կալանավորել
- Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց․ Մելիքյան
- Քննիչն անհիմն մերժել է փաստաբանի՝ պատգամավորները հանդիպեն Վազգեն Սաղաթելյանին միջնորդությունը
- Արման Սաղաթելյան. Ինձ այս պահին ավելի շատ հետաքրքրում են այս ամենի գնահատականները բազմապիսի կառույցների կողմից
- Վազգեն Սաղաթելյանին տեղափոխեցին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան