Առաջիկա օրերին առատ տեղումները շարունակվելու են. Սուրենյան
«Առաջիկա օրերին առատ տեղումները շարունակվելու են։ Սպասվում են նոր ցիկլոններ»,- ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշեց, որ առաջիկա հինգ օրերին ակտիվ ցիկլոնային գործունեությունը շարունակվելու են, այսօր կեսօրից հետո սպասվում է հերթական ցիկոլը Միջերկրական ծովի շրջաններից, որը բավականին անկտիվ է։
«Մարտի 25-ին հարավից սպասվում ենք հերթական ցիկլոնը, ակտիվ կլինի Վայոց ձորի և Սյունիքի մարզերում»,- ասաց Սուրենյանը։
Նա հայտնեց, որ առաջիկա հինգ օրերեին հովտայաին և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճաններ՝ այսինքն 0 -ից ցածր ջերմաստիճան չեն սպասվում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 23-ին երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում` 18-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևան քաղաքում մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում, 27-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 23-ի և 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 23-ի ցերեկը, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։