ՔԿ. Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի ու դեռ կարող է ավելանալ
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել ավելի քան 60 մարդ։ Այդ մասին հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից։
«Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել»,- ասվում է Քննչական կոմիտեի՝ հաղորդագրության մեջ։
rbc.ru-ի հաղորդմամբ, ահաբեկչության վայրից առգրավվում են իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ զենք-զինամթերք, ինչպես նաև տեսախցիկների ձայնագրություններ։ Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։
ԱԴԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ, նախնական տվյալներով, ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
Առողջապահության նախարարը հայտնել է, որ Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հարձակումից հետո ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 115 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Հոսպիտալացման հիմնական պատճառներն են հրազենային վնասվածքները, այրվածքները, այրման արտադրանքներից թունավորումները, կոտրվածքները։ 60 չափահաս հիվանդ և մեկ երեխա ծանր վիճակում են։
Հիշեցնենք, որ Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմիննեի ոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քառ. մ։
Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։ Կրեմլը հայտնել է, որ ԱԴԾ-ի, Քննչական կոմիտեի և Ռուսաստանի գվարդիայի ղեկավարները հետաքննության ընթացքի մասին զեկուցել են նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
- ԵՄ-ն դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցածը
- Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկությունները ճշտվում են. ԱԳՆ
- Մոսկվայում խորհուրդ են տվել չբացել պատուհանները
- ԱԳՆ. Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից
- «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասավ 40-ի
- Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցներ են եղել, կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան