Ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը Ռուսաստանում ազգային սգո օր է հայտարարել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների։
ՌԴ նախագահը քաղաքացիներին ուղերձի ժամանակ հայտարարել է, որ ահաբեկիչները շարժվել են դեպի Ուկրաինայի տարածք, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է պատրաստվել պետական սահմանը հատելու համար։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմիննեի ոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քառ. մ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։
Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 143 մարդ, սակայն, ըստ վարչության հաշվարկների, այդ թիվը կավելանա։ Զոհերի թվում կան երեխաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան