Դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհը միակողմանի փակ է
Քարաթափում դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման պատճառով մարտի 23-ին, ժամը 08։00-ի դրությամբ ճանապարհը միակողմանի փակ է։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին, ժամը 11:56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 300 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակ է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։
«Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա