Մոսկվայում ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանի մոտ. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները սկսել են աշխատել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը։
«Բրյանսկի շրջանի հատուկ ծառայությունները, Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, ձերբակալել են չորս կասկածյալների, ովքեր ահաբեկչություն են իրականացրել Կրոկուս Սիթի Հոլ»-ում»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցող բոլոր չորս ահաբեկիչներին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմիննեի ոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քառ. մ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 93 մարդ, սակայն, ըստ վարչության հաշվարկների, այդ թիվը կավելանա։ Զոհերի թվում կան երեխաներ։ Հոսպիտալացվել է 115 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալվել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները
- CNN. ԱՄՆ-ը նախազգուշացրել է ՌԴ-ին ահաբեկչություն իրականացնելու ԻՊ-ի մտադրությունների մասին
- ՔԿ. Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի ու դեռ կարող է ավելանալ
- ԵՄ-ն դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցածը
- Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկությունները ճշտվում են. ԱԳՆ
- Մոսկվայում խորհուրդ են տվել չբացել պատուհանները
- ԱԳՆ. Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան