Գեղամյան. Թուրքական վտանգը սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև Ռուսաստանին
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Մոսկվայում երեկ տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունն իրականացնողները, ըստ առաջին հարցաքննության արդյունքների, Ռուսաստան են ներթափանցել Թուրքիայի տարածքով, որտեղ իրենք ստացել են անհրաժեշտ փաստաթղթերը։
Թուրքական վտանգը սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև այլ երկրներին՝ այդ թվում Ռուսաստանին։ Ու հենց սա պետք է լինի հայ-ռուսական իրական քաղաքական համագործակցության հիմնասյուներից մեկը։ Իսկ այդպիսի համագործակցությունը ստեղծելու մեջ առաջին հերթին պետք հետաքրքրված լինի հայկական կողմը։
հ.գ. Նույն կերպ Սիրիան ավերակների վերածած ահաբեկիչները այնտեղ էին հասել Թուրքիայից, իսկ 2020 թ. արդեն Սիրիայից Թուրքիայի տարածքով վարձկանները տեղափոխվեցին Արցախ»։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմիննեի ոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քառ. մ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 143մարդ, սակայն, ըստ վարչության հաշվարկների, այդ թիվը կավելանա։ Զոհերի թվում կան երեխաներ։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները վրդովեցուցիչ են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
- Այս պահի տվյալներով՝ Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ
- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ ի հիշատակ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
- Մոսկվայում ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանի մոտ. ՔԿ
- Ձերբակալվել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները
- Զելենսկու խորհրդականը պնդում է, որ Ուկրաինան ներգրավված չէ «Crocus City Hall»-ի ահաբեկչությանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան