Օրվա մամուլ 09:29 23/03/2024 Հայաստան

«Փաստ». Արդյո՞ք սա է Կարեն Անդրեասյանի պատկերացրած անկախ դատական համակարգը

«Փաստ» թերթը գրում է.

«Մարտի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը մի շատ հետաքրքիր և, ըստ շատ իրավաբանների որակման, ապօրինի որոշում է կայացրել, որով ՀՀ նախագահին առաջարկում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին նշանակել Սյունիքի մարզի դատավորի պաշտոնում: Որոշումն ինքնին շատ հարցեր է առաջացնում, ի մասնավորի՝ թե ի՞նչ հիմքով է ԲԴԽ-ն նման տարօրինակ որոշում կայացրել և ինչո՞ւ հենց հիմա։ Նախ՝ նշենք, որ ԲԴԽ որոշումը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «Դատական օրենսգրքի» 120-րդ հոդվածի համաձայն, երկու տարբեր դատարանների դատավորներ դիմում են ներկայացրել ԲԴԽ-ին՝ խնդրելով փոխանակել իրենց պաշտոնները. խոսքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի մասին է։

«Փաստը» գրավոր հարցում է ուղարկել ԲԴԽ՝ պարզելու և հանրությանը ներկայացնելու դատավորների կողմից նշված տեղափոխման դիմումների պատճառները, իսկ մինչ կստանանք պատասխանը, փորձենք ընդհանուր գծերով հասկանալ, թե ինչի՞ հետ գործ ունենք, և թե ինչո՞ւ կարող էր անհրաժեշտ լինել Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավորին «վաղաժամ ուղարկել թոշակի»։ Ուշագրավն այն է, որ դատավոր Մկրտչյանի 65 տարին լրանում է այս տարվա հունիսի 21-ին։ Այսինքն, կա՛մ իշխանությունները վախենում են, որ հետագա պաշտոնավարման կաշկանդվածություն չունենալով՝ մինչև թոշակի անցնելը դատավորը Գագիկ Խաչատրյանի գործով կարող է կայացնել իրենց ոչ հաճելի որոշում, կա՛մ ուղղակի չի հասցնի վերջնական դատական ակտ կայացնել, հետևաբար, ավելի լավ է՝ մեկ այլ դատավորի համար նախօրոք «տեսնել պատրաստություն»։

Այդ առումով իշխանությունը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ունի իր սրտի թեկնածուներին՝ Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, որոնք հանրությանը հայտնի են անվերապահ իշխանահաճո որոշումներ կայացնելու անգերազանցելիությամբ։ Մյուս կողմից՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված՝ գործը փակուղում է։ Խոշտանգման փաստը ճանաչելու մասին ՄԻԵԴ որոշումները «դամոկլ յան սրի» պես կախ ված են դատավորի գլխին. Մկրտչյանը անցնող երեք ամսվա ընթացքում երկու անգամ մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ինչը նշանակում է, որ, ըստ երևույթին, դատավորը չի ցանկանում թոշակի գնալուց առաջ իր վրա վերցնել առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձին կալանավորելու բեռը, որի հետ հայտնի չէ՝ ինչ կպատահի կալանավայրում։

Ի դեպ, ուշադիր ընթերցողը երևի նկատեց, որ հապճեպ կայացրած այս որոշմամբ ԲԴԽ-ն փոխանակել է ոչ թե Երևանի ու Արմավիրի կամ Երևանի և Սյունիքի դատարանների դատավորներին, այլ Արմավիրի դատավորին առաջարկում է տեղափոխել Երևան, իսկ Երևանի դատավորին՝ Սյունիքի դատարան։ Այսինքն, բացառված չէ նաև, որ այս որոշմամբ Արմավիրի մարզի դատավոր Վահե Ջիվանյանը «վաստակում է» իր տեղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դե, ինչ վերաբերում է Արթուր Մկրտչյանին, ապա պարզ է, որ մինչ թոշակի անցնելը, այսինքն՝ երկու ամսում Սյունիքի դատարանում չի կարողանալու որևէ գործի ծանոթանալ և լուծում տալ։ Մնում է միայն հասկանալ, թե ո՞րն է այստեղ արդարադատության շահը, արդյո՞ք սա է Կարեն Անդրեասյանի պատկերացրած անկախ դատական համակարգը։

Ի դեպ, դատավորներին տեղափոխելու մասին որոշումը երեկվա դրությամբ դեռ չէր ստորագրվել նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից. գուցե պարզվի, որ Հանրապետության նախագահը, այնուամենայնիվ, որոշակի գործառույթներ կարո՞ղ է իրականացնել…»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}