«Փաստ». Փաշինյանը հստակ որոշում ունի Մոսկվայում մասնակցել ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովին
«Փաստ» թերթը գրում է.
«Այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման տասնամյակը: Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 8-ին: Նշենք, որ այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում: Որոշ քպականներ տարակուսանք են հայտնել, թե ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում տարբեր նիստերին որևէ մասնակցություն չունենալով՝ իմաստ ունի՞, արդյոք, մասնակցել ԵԱՏՄ գագաթաժողովին:
Մեր տեղեկություններով, Փաշինյանը նշել է, թե որպես նախագահող այս նիստին չմասնակցելը «պերեբոր» կլինի ու կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, այդ թվում՝ տնտեսական: Փաշինյանը մասնավորաբար նշել է, թե «գազն ու լույսը կանջատեն»: Նա թռուցիկ մի քանի այլ պատճառաբանություններ է նշել և տեղեկացրել, որ ինքը հստակ որոշում ունի մասնակցել այդ գագաթաժողովին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ի՞նչ փուլում է գտնվում Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը
- «Փաստ». «Միասնություն» շարժման հավաքին մասնակցել են ազդեցիկ գործիչներ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներից
- «Հրապարակ». Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ծրագիրը դուրս չի եկել օրակարգից
- «Ժողովուրդ». Հանրության դժգոհության ալիքը կսկսի հենց Տավուշի մարզից
- «Փաստ». Այս իշխանությունները ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, իսկ հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին»
- «Ժողովուրդ». Արուսյակ Ալեքսանյանի գործով Հակակոռուպցիոն դատարան կհրավիրվի դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
- «Ժողովուրդ». Առողջապահութան փոխնախարարի որդին բանակից ազատվել է առողջությա՞ն հիմքով