Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է Ուլնեցու մասնաճյուղում
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է՝ մարտի 25-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում:
Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են.
- ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,
- Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,
- ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
- Վարչական տուգանքի վճարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան