Մարտի 24-ը Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել։
«Մարտի 24-ը հայտարարում եմ համազգային սգո օր»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է պետության ղեկավարը ռուսներին ուղղված ուղերձում։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քմ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։
Վերջին տվյալներով, տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 143 մարդ, Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարությունը հրապարակել է 41 զոհի անուն։ Հոսպիտալացված է 110 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին