Աբրահամյան. Վազգենի ու Նարեկի միջոցով իշխանությունն ուզում է հանրությանը վախի մթնոլորտում պահել
«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի միջոցով իշխանությունն ուզում է հանրությանը վախի մթնոլորտում պահել և նրանց կալանավորումն ակտիվ քաղաքացիներին որպես ազդանշան ուղարկելուն ուղղված մոտեցում էր»,- Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողներին հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա կարծում է, որ սա որևէ ձևով չպետք է կաշկանդի մեր քաղաքացիներին, քանի որ այն, ինչ արտահայտվում է երկրի ներսում, ուղիղ համեմատական է նաև արտաքին ճակատում տեղի ունեցող իրադարձություններին։
«Հատկապես այն ժամանակահատվածներում, երբ որ իշխանությունը ցավալի որոշումներ է ունենում, հատկապես տարածքային ամբողջականության կամ բանակցային գործընթացի հետ կապված, ներսում ռեպրեսիվ ապարատը ակտիվ գործընթացի մեջ է մտնում»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ դատարանի որոշումներով երկու ամսով կալանավորվել են «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։ Նրանք ազատությունից զրկել են հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։ Փաստաբանները նշում են, որ սա ծանր վիրավորանքի քրեականացման վերածնունդն է, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում