ՀՀԿ. Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հռչակված Աշոտյանի, Մալյանի, Ասլանյանի ցանկին ավելացան նաև Սամսոնյանը և Սաղաթելյանը
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություն է տարածել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հասարակական գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը որակում է որպես ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական փորձ:
Փաստենք, որ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից պաշտոնապես քաղբանտարկյալ հռչակված Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և անազատության մեջ գտնվող մեր պայքարի մյուս ընկերների ցանկին ավելացան նաև Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը: Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ Նարեկ Սամսոնյանի պարագայում ձերբակալությունն իրականացվել է անհամաչափ ուժի, իսկ առանձին դրվագներում՝ նաև սադիզմի դրսևորումներով:
Ընդդիմադիր հայացքներով գործիչների նկատմամբ օրինապահ և դատական համակարգերի հակաօրինական օգտագործման համատեքստում առավել զավեշտալի են դառնում խոսքի և համացանցի ազատության, ինչպես նաև օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության և ժողովրդավարության մակարդակի բարձրացման մասին Հայաստանի այսօրվա կառավարիչների կեղծ հայտարարությունները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրում է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մեր երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ ի հիշատակ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի
- Աբրահամյան. Վազգենի ու Նարեկի միջոցով իշխանությունն ուզում է հանրությանը վախի մթնոլորտում պահել
- Տեռորի հերթական դրսևորում և գնալով էլ ավելի շատ դեպքերի ենք ականատես լինելու. Արման Սաղաթելյան
- Դատարանը որոշեց Վազգեն Սաղաթելյանին 2 ամսով կալանավորել
- Հովհաննես Խուդոյան. հաղորդում եմ ներկայացրել ՔԿ` Նարեկ Սամսոնյանին ձերբակալած անձանց գործողությունների վերաբերյալ
- Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել. Մելիքյան
- Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 11։00-ին
- Դատարանը որոշեց Սամսոնյանին 2 ամիս կալանավորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան