Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
Մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Խստորեն դատապարտելով անմարդկային ոճրագործությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հովվապետին և Ռուսաստանի ողջ ժողովրդին։
Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Ամենողորմ Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները, Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր տուժածներին»,- նշված է Գարգեին Երկրորդի ցավակցագրում։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանի մոտ. ՔԿ
- Ձերբակալվել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
- ԵՄ-ն դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցածը
- Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկությունները ճշտվում են. ԱԳՆ
- ԱԳՆ. Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան