Ձերբակալվել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս ահաբեկիչներին, որոնք անմիջականորեն մասնակցել են «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա ահաբեկչությանը։ Այս մասին հաղորդում է Կրեմլը։
Այժմ աշխատանքներ են տարվում ահաբեկչության գործին մեղսակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմիննեի ոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քառ. մ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։ ՔԿ տվյալներով, տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել ավելի քան 60 մարդ, այդ թվում երեխաներ։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։ Հոսպիտալացվել է 115 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- CNN. ԱՄՆ-ը նախազգուշացրել է ՌԴ-ին ահաբեկչություն իրականացնելու ԻՊ-ի մտադրությունների մասին
- ՔԿ. Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի ու դեռ կարող է ավելանալ
- ԵՄ-ն դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցածը
- Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկությունները ճշտվում են. ԱԳՆ
- Մոսկվայում խորհուրդ են տվել չբացել պատուհանները
- ԱԳՆ. Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին