Աշոտյան. Նոր «շարժիչի» կարիք կա, որը կավելացնի ընդդիմության հզորությունը
Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցերի:
168.am-ը գրում է՝ քաղաքացի Աղաս Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել. «Պարոն Աշոտյան, հասկանալի է, Դուք փակի տակ եք, բայց ընդդիմությունն ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում, մեկնաբանեք խնդրում եմ»։
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Նիկոլի վարկանիշն ամիս-ամիս պատմական հակառեկորդներ է գրանցում, և նրա հեռացման համար առկա են բոլոր օբյեկտիվ հիմքերը։ Պատկերավոր ասած՝ ժողովուրդը Նիկոլին չի ուզում, բայց չգիտի՝ ում ուզել։
Խորհրդարանական ընդդիմության առկա ռեսուրսը, գործիքակազմը, օրակարգը հասել են իրենց մաքսիմումին։ Ակնհայտ է, որ նոր «շարժիչի» կարիք կա, որը կավելացնի ընդդիմության հզորությունը և նոր թափ կհաղորդի պայքարին։ Պետք է նաև հիշել, որ այս կռիվը քաղաքական չէ, այլ քաղաքակրթական է, գոյաբանական է, ուստի քաղաքական պայքարի ավանդական մեթոդներից և մասնակիցներից զատ՝ կենսական հրամայական է՝ ընդլայնել շրջանակը։ Ընդդիմությանն ընկալեք՝ որպես գվարդիա, բայց գվարդիան միայնակ այստեղ և հիմա Հայաստանում իշխանափոխության խնդիրը լուծել չի կարող և կարիք ունի առավել լայն համազգային մոբիլիզացիայի»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ. Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հռչակված Աշոտյանի, Մալյանի, Ասլանյանի ցանկին ավելացան նաև Սամսոնյանը և Սաղաթելյանը
- Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ. Աշոտյան
- Աշոտյանը՝ դատավորին. Դուք ձեր լուման ունեք, որ Հայաստանում ադրբեջանական դիվերսանտ լինելն ավելի ապահով է, քան ընդդիմադիր լինելը
- Փաստաբան. Սերգեյ ջան, դուխդ հերիքեր, որ Աշոտյանին թողեիր, մի բան կունենայիր թոռներիդ պատմելու
- Եթե մյուս ազգերի կյանքին սպառնում են ալկոհոլն ու խոլեստերոլը, ապա հայ ժողովրդին՝ նաև Նիկոլը. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին