Արմինե Ադիբեկյան. Հողերի հանձնումը շատ ավելի արագ է, քան ՄԻՊ-ի արձագանքը
«Մեր ՄԻՊ-ը ո՞ւր է»,- «Իմնեմնիմի» պոդքասթի 85-րդ թողարկման ժամանակ հարց հնչեցրեց հերթապահ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրավապահների իրականացրած գործողությունների վերաբերյալ ՄԻՊ գրասենյակի արձագանքի բացակայությանը։
Պոդքասթի մյուս հերթապահ Անժելա Էլիբեգովան ավելացրեց, ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի անունը հուշում է, որ արձագանքը պետք է լինի արագ, մինչդեռ ձերբակալությունից երկու օր է անցել, իսկ արձագանքը չկա ու չկա։
«Այնպես չէ, որ անսպասելի էր։ Գոնե բացատրեք մեզ, թե արագ արձագանքում որ ասում եք, ինչքա՞ն է տևում, կարող ա 1-3 ամիս»,-նշեց Էլիբեգովան։
«Արձագանքը կարո՞ղ է էնքան արագ անցավ, որ մենք չնկատեցինք։ Հողերի հանձնումը շատ ավելի արագ ա, քան ՄԻՊ-ի արձագանքն իրենց բուն պարտականությունները կատարելու գործում»,-նկատեց Ադիբեկյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան