«Ժողովուրդ». Ի՞նչ փուլում է գտնվում Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ի՞նչ փուլում է գտնվում էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քերոբյանի գործով այս պահին ստուգվում են համակարգիչներում առկա տեղեկությունները:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջի»-ի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նա տնային կալանքի տակ է գտնվում փետրվարի 16-ից։
Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։
Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձինք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». «Միասնություն» շարժման հավաքին մասնակցել են ազդեցիկ գործիչներ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներից
- «Հրապարակ». Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ծրագիրը դուրս չի եկել օրակարգից
- «Ժողովուրդ». Հանրության դժգոհության ալիքը կսկսի հենց Տավուշի մարզից
- «Փաստ». Այս իշխանությունները ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, իսկ հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին»
- «Ժողովուրդ». Արուսյակ Ալեքսանյանի գործով Հակակոռուպցիոն դատարան կհրավիրվի դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
- «Ժողովուրդ». Առողջապահութան փոխնախարարի որդին բանակից ազատվել է առողջությա՞ն հիմքով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան