Իշխանական համակարգը ճաք է տալիս. Հայկ Դերձյան
«Մենք գործ ունենք մի համակարգի հետ, որը չունի կարմիր գիծ, փաստացի կարող է գնալ անօրինական քայլի, որպեսզի պահի իշխանությունը»,- Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Դերձյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունը 2018 թվականից խոսում է ժողովրդավարությունից, բայց հակառակն է անում. «Գործ ունենք իշխանության հետ, որին քննադատելու, որի դեմ պայքարելու համար մարդիկ կալանավորվում են»։
Հ. Դերձյանի խոսքով, իշխանական համակարգը ճաք է տալիս այն առումով, որ իրենք այնպիսի ռադիակալ գործողությունների են գնում, միգուցե այլ ժամանակահատվածում չգնային նման քայլեր։
Հիշեցնենք, որ դատարանի որոշումներով երկու ամսով կալանավորվել են «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։ Նրանք ազատությունից զրկել են հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։ Փաստաբանները նշում են, որ սա ծանր վիրավորանքի քրեականացման վերածնունդն է, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Վազգենի ու Նարեկի միջոցով իշխանությունն ուզում է հանրությանը վախի մթնոլորտում պահել
- Տեռորի հերթական դրսևորում և գնալով էլ ավելի շատ դեպքերի ենք ականատես լինելու. Արման Սաղաթելյան
- Իշխանությունը պայքար է մղում ոչ թե թշնամիների դեմ, երկրի համար, այլ երկրի ներսում այլախոհության դեմ. Բեքարյան
- Դատարանը որոշեց Վազգեն Սաղաթելյանին 2 ամսով կալանավորել
- Հասարակության աջակցության բացակայությունն է Փաշինյանի վախերն այսպես սրում. Դանիելյան
- Դատարանը որոշեց Սամսոնյանին 2 ամիս կալանավորել
- Քննիչն անհիմն մերժել է փաստաբանի՝ պատգամավորները հանդիպեն Վազգեն Սաղաթելյանին միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան