Հրապարակվել է Մոսկվայում ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվածների ցանկը
Մոսկվայում ավելանում է ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը։ Վերջին տվյալները հրապարակել է Մարգարիտա Սիմոնյանը։ Ըստ այդմ, զոհվել է 143 մարդ։
Առողջապահության նախարարությունը հրապարակել է տարբեր բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող քաղաքացիների ցանկը։ Ընդհանուր առմամաբ, տուժել է 140 մարդ, երեքն արդեն դուրս են գրվել։ Հայի ազգանունով անձինք ցուցակում չկան, սակայն կան անձը չպարզված կանայք։
Հազարավոր մարդիկ շտապում են տարբեր բուժհաստատություններ արյուն հանձնելու, որպեսզի այդ կերպ օգտակար լինեն տուժածներին։ Ռուսաստանում առնվազն արդեն երկու բանկ հայտարարել է ահաբեկչության հետևանքով զոհվածների վարկերը չեղարկելու մասին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քմ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկչության թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են. Բորել
- Մոսկվայում ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները վրդովեցուցիչ են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
- Այս պահի տվյալներով՝ Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ
- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ ի հիշատակ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան