Չարլզ III-ն ասել է՝ հպարտ է Քեյթ Միդլթոնի քաջությամբ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հայտարարել է, որ հպարտանում է Ուելսի դքսուհի Քեյթ Միդլթոնով, ով հայտարարել է, որ քաղցկեղ ունի։ Այս մասին գրում է Guardian թերթը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի ներկայացուցչին։
Քեյթ Միդլթոնը ուրբաթ օրը հայտարարել է, որ վիրահատությունից հետո քաղցկեղ է ախտորոշել իր մոտ և քիմիաթերապիա է անցնում։
«Թագավոր Չարլզ III-ը շատ հպարտ է Քեյթով և նրա քաջությամբ՝ հանդես գալու համար», - ասել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը:
Նշվում է, որ թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ թագուհի Կամիլան, «այս դժվարին ժամանակաշրջանում կշարունակեն աջակցություն և սեր ցուցաբերել ողջ ընտանիքին»։
Հունվարի 17-ին հայտարարել էր, որ Միդլթոնը որովայնի վիրահատության է ենթարկվել։ Ռիա նովոստին նշում է, որ վիրահատական միջամտության պատճառները չեն նշվել այն պատճառաբանությամբ, որ Քեյթը ցանկանում է, որ իր «անձնական բժշկական տվյալները գաղտնի մնան»:
Հարակից հրապարակումներ`
- Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
- Փնտրեք Միդլթոնին, Շապս. Զախարովան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան