Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել. Մելիքյան
Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գիշերը Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել է նրան։
Տեսակցելուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մելիքյանն ասել է. «Նարեկ Սամսոնյանի կամքը, վճռականությունը, տեղն է, և բնաբանաբար այս քաղաքական հետապնդումը որևէ կերպ չի ազդել Սամսոնյանի տրամադրվածության վրա, ընդհակառակը՝ ավելի համոզված է իր համոզմունքներում, որոնց դուք Սամսոնյանի հրապարակային խոսքից, գործողություններից:
Երկրորդը` Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել. առաջինը բոլոր այն մարդկանց, ովքեր դատարանի, քննչականի, ոստիկանության առջև են եղել և իրենց ներկայությամբ իրենց համերաշխությունն են հայտնել Նարեկին և Վազգենին...։
Հատուկ շնորհակալություն է հայտնել մեդիային»։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկել են հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։ Փաստաբանները նշում են, որ սա ծանր վիրավորանքի քրեականացման վերածնունդն է, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ։
Նախօրեին դատարանը որոշեց Ն.Սամսոնյանը 2 ամիս կալանավորել է, Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր ժամը 11։00-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան