Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 11։00-ին
«Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 11։00-ին։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հիմնավորեցինք, որ չկան հիմքեր կալանք կիրառելու համար»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ Վ. Սաղաթելյանին կտեղափոխեն ՁՊՀ։
Բաբայանն ասաց, որպես պաշտպան ակնկալում է, որ վաղը նա ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկեցին նախորդ հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։ Փաստաբանները նշում են, որ սա ծանր վիրավորանքի քրեականացման վերածնունդն է, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ։
Վազգեն Սաղաթելյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքն աբսուրդ է:
Վ. Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին: Դատական նիստը մեկնարկել էր մարի 22-ին ժամը 23:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը որոշեց Սամսոնյանին 2 ամիս կալանավորել
- Քննիչն անհիմն մերժել է փաստաբանի՝ պատգամավորները հանդիպեն Վազգեն Սաղաթելյանին միջնորդությունը
- Արման Սաղաթելյան. Ինձ այս պահին ավելի շատ հետաքրքրում են այս ամենի գնահատականները բազմապիսի կառույցների կողմից
- Վազգեն Սաղաթելյանին տեղափոխեցին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից
- Ձերբակալեցին Վազգեն Սաղաթելյանին
- Վազգեն Սաղաթելյան. Ենթադրելի է, որ հաջորդը պետք է ես լինեմ, ես ուղղակի տանից դեռ դուրս չէի եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան