Վահե Հովհաննիսյան. Նարեկի և Վազգենի ձերբակալությունը և հետագա կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է
«Տեռորիզմը դատապարտելի է որպես երևույթ, և այն երբեք չի չափվում զոհերի կամ վիրավորների թվով»,-նշում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
Նա նշում է՝ մենք բոլորս երեկ ուշ երեկոյից սարսռում էինք Մոսկվայում տեղի ունեցածով, իսկ ցերեկը նույն զգացողությունն էր՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության կադրերը դիտելիս։ Մարդկային ընկալման տեսակետից դա տեռորիստական գործողություն էր։
«Տեռորիզմի նպատակը հասարակության ներսում վախ սերմանելն է։ Նարեկի և Վազգենի ձերբակալությունը և հետագա կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է, որն այս իշխանություններն իրականացնում են՝ ի տես մյուս «անհնազանդների»։
Քաղաքակիրթ աշխարհն ունի տեռորիզմին հակազդեցությանհայտնի բանաձև՝ չվախենալ և համախմբվել։ Հայաստանում հիմա այդ մթնոլորտն է»,-նշում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան