Պետք է ակնկալել բավական խոնավ ապրիլ. Գագիկ Սուրենյան
«Հայաստանում ապրիլին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից 1 աստիճանով բարձր, տեղումների քանակը նորմայից ավելին է լինելու»,- ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշեց, որ ապրիլին տեղումների նորման բավական մեծ է. «Եթե մենք ասում ենք նորմայից շատ, ապա դա նշանակում է, որ պետք է ակնկալել բավական խոնավ ապրիլ»։
Գագիկ Սուրենյանը նշեց, որ առանձին օրերին, երբ հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ապա ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը Շիրակում կհասնի +18․․․+21-ի, Կոտայքի լեռնային գոտիներում՝ +18․․․+20 աստիճանի, Կոտայքի նախալեռներում՝ +22․․․+26-ի, Գեղարքունիքում՝ +18․․․+21-ի, Լոռիում՝ +18․․․+23-ի, Տավուշում՝ +21․․․+26-ի, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ +18․․․+20-ի, նախալեռնային հատվածներում մինչև +20․․+25-ի, Արարատյան դաշտում՝ մինչև +14․․+26-ի, Վայոց ձորի լեռներում՝ +18․․․+21-ի, նախալեռնային գոտիներում՝ +24․․․+26-ի, Սյունիքի հովտային գոտիներում՝ մինչև +28․․․+30-ի, նախալեռնային հատվածներում՝ +20․․․+25 և Երևանում՝ մինչև +24․․+26 աստիճան։
Ապրիլին առանձին օրերին հյուսիսային հատվածներից հանրապետություն կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, գիշերային ժամերին նվազագույն օդի ջերմաստիճանը Շիրակում կանխատեսվում է -7․․․-10, Կոտայքի լեռնային գոտիներում՝ -5․․․ -8 աստիճան, Կոտայքի նախալեռներում՝ 0․․․-2, Գեղարքունիքում՝ -6․․․-9, Լոռիում՝ -2․․․-7, Տավուշում՝ -2․․․+2, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ -5․․․-8, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում՝ 0․․․+2, լեռնային գոտիներում՝ -4․․․-8, Սյունիքի հովտային գոտիներում +2․․․+5, նախալեռնային հատվածներում՝ 0․․․-5 և Երևանում մինչև 0․․․+2 աստիճան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա